Սամցխե-Ջավախեթիի ճանապարհներին սահմանափակումներ են գործում
Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկացմամբ, բարդ եղանակային պայմանների պատճառով ժամանակավորապես արգելվում է կցորդով և կիսակցորդով բեռնատարների երթևեկությունը Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-ից 146-րդ կիլոմետրերին (Այազմա-Նինոծմինդա)։
Մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է։
Բացի այդ, Կոդա-Այազմա ճանապարհահատվածում (1-93 կմ) երթևեկությունը նույնպես բաց է: