Ուկրաինայում երկու վրացի զինվոր զոհվել է
Ուկրաինայում երկու վրացի զինվոր զոհվել է։ Այս մասին տեղեկություն են տարածում Ուկրաինայում կռվող վրացիները։
Ինչպես Վանո Նադիրաձեն գրել է սոցիալական ցանցերում, վրացի զինվորները՝ Դավիթ Դվալիշվիլին և Մամուկա Բերիան, զոհվել են երեկ։
«Տղաները ամեն ինչ արեցին, որպեսզի գիշերը դուրս բերեն նրանց առաջնագծից։ Փառք մարտում զոհված հերոսներին», – նշել է Նադիրաձեն սոցիալական ցանցերում։
Տեղեկությունը հաստատել է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Արտաքին գերատեսչությունը հայտնում է, որ կիրականացվեն բոլոր անհրաժեշտ գործընթացները։
Ուկրաինայում Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմը սկսվել է 2022 թվականի փետրվարին։