Տաբածղուրիում 9 մարդ է թունավորվել
Մարտի 1-ին Բորջոմիի մունիցիպալիտետի Տաբածղուրի գյուղի բնակիչները թունավորվել են գազից։ Ծիսական տանը միջոցառման ընթացքում ինը մարդ տեղափոխվել է Ախալքալաքի հիվանդանոց։ Բոլորի մոտ նկատվել են նույնանման գանգատներ։ Մարտի 1-ին, Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոց է տեղափոխվել 9 մարդ՝ բոլորը Տաբածղուրիի բնակիչներ։ Բոլորի մոտ նկատվել է թունավորում: Հիվանդների վիճակը կայուն է եղել:
Տաբածղուրիի գյուղի ծիսական տանը բնակիչները հավաքվել էին մատաղի: Տարածքում միացված են եղել գազի տաքացուցիչները։ Հավանաբար, քամու պատճառով կրակը մարել է, և մինչ բնակիչները հասկացել են, որ կրակը մարել է, և գազը լցվել է սրահում, շատերն արդեն հասցրել են թունավորվել։ Որոշ բնակիչներ առաջին բուժօգնություն են ստացել գյուղի բուժքրոջ կողմից, իսկ 9 հոգի տեղափոխվել են Ախալքալաքի հիվանդանոց։ Այսօրվա դրությամբ, Jnews-ի Տաբածղուրիից ստացած տեղեկությունների համաձայն, բոլոր տուժածների վիճակը նորմալ է։
Դեպքի վայրում ոստիկանները կապարակնիքել են գազի այրիչները:
(Լուսանկարները վերցված են արխիվից)