Ռուսաստանը լայնածավալ հարձակում է իրականացրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա
Անցած գիշեր ռուսական կողմը անօդաչու սարքերի միջոցով լայնածավալ հարձակում է իրականացրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն։
Գալուշչենկոյի խոսքով՝ հարձակումն ուղղված է եղել երկրի տարբեր շրջաններում էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացմանը։
Բացի այդ, ռմբակոծության հետեւանքով տուժել են էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման օբյեկտները։
Ուկրաինայի էներգետիկայի նախարարը կոչ է արել բնակիչներին մնալ ապաստարաններում՝ կրկնվող հարձակումների սպառնալիքի պատճառով։