Սամցխե-Ջավախքում անօրինական ծառահատման 16 դեպք է բացահայտվել
Ազգային անտառային գործակալության տեղեկություններով՝ այս տարվա փետրվար ամսվա ընթացքում արձանագրվել է օրենքի խախտման 68 դեպք։
Խախտումներից 67-ը կապված են անօրինական ծառահատման և տեղափոխման հետ, որոնցից 3-ը պարունակում են քրեական հանցագործության նշաններ։ Ընդհանուր առմամբ, ամբողջ երկրում առգրավվել է 64 խորանարդ մետր տարբեր տեսակի անօրինական ծառանյութ, որը պահեստավորվել է գործակալության «Տնտեսական այգիներում»։
Անօրինական անտառահատման դեպքերից 9 խախտում բացահայտվել է Կախեթիի անտառային ծառայության աշխատակիցների կողմից, 16՝ Սամցխե-Ջավախեթիում, 7՝ Մցխեթա-Մթիանեթիում, 8՝ Իմերեթիում, 14՝ Գուրիայում, 3՝ Քվեմո Քարթլիում, 2՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 2՝ Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթիում և 6՝ Շիդա Քարթլիի անտառային ծառայության աշխատակիցների կողմից։