Բողոքի 100-րդ օրը Վրաստանում
Բողոքի 100-րդ օրը ակցիաներ կանցկացվեն Թբիլիսիում և շրջաններում։ «Մինչև վերջ»՝ այս կարգախոսով քաղաքացիները կրկին կհավաքվեն օրենսդիր մարմնի առջև։
«Զանգվածային բողոքի 100-րդ օրը կգանք Ռուսթավելի՝ Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներով։
Կրկին կպահանջենք օկուպացիոն ռեժիմի հեռացումը և ցույց կտանք բոլորին, որ մենք չենք հանդուրժի իշխանության բռնազավթումը և բռնապետության հաստատումը։ Մենք կպայքարենք մինչև վերջ և չենք թույլ տա գողանալ երկրի ապագան։
Կարևոր է, որ շատ լինենք, ուստի տարածեք տեղեկատվությունը և հրավիրեք բոլոր ընկերներին, ծանոթներին ու համախոհներին», – նշվում է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ։