Վթար Բորջոմիում – Ավտոմեքենան ընկել է տան բակ
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Բորջոմիում, Չարխիս Ծղալա թաղամասում:
Թեթև մարդատար ավտոմեքենայի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մասնավոր բնակարանի բակ։
Դեպքի կադրերը ականատեսները տարածել են սոցիալական ցանցերում։
Միջադեպը տեղի է ունեցել երեկ մարտի 7-ին, երեկոյան:
Ականատեսների խոսքով՝ ավտոմեքենայում երկու մարդ է եղել, սակայն պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել։
Տեղում աշխատել են փրկարարները և իրավապահները։