4-6 բալլ ուժգնությամբ երկրաշարժ Հայաստանում
Մարտի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:26-ին, 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալլ, հայտնում են ՆԳՆ-ից:
Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝ 4-6 բալլ ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ 2-4 բալլ ուժգնությամբ։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Վրաստանում:
Ավելի ուշ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ ժամը 10:20-ի դրությամբ տուժածների և վնասների վերաբերյալ Փրկարար ծառայության կենտրոնում ահազանգեր չեն ստացվել: