Ամուսնության ոսկե մատանին թանկացել է
2025 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 958 հարգի ոսկյա ամուսնության մատանին թանկացել է 33%-ով։ Այս մասին նշված է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունում։
Համաշխարհային բորսաներում ոսկու գնի ռեկորդային աճի ֆոնին թանկարժեք մետաղի գինը բարձրացել է նաև Վրաստանում։
Ներկայումս, համաշխարհային բորսաներում մեկ ունցիա ոսկու գինը կազմում է 2 911 ԱՄՆ դոլար։ Gold Prices-ի մարտի 9-ի տվյալներով՝ ոսկու գինը տարեկան կտրվածքով աճել է 34%-ով, միայն մեկ ամսվա ընթացքում գրանցվել է 2.4%-անոց աճ, իսկ վերջին հինգ տարվա ընթացքում՝ 74%-անոց թանկացում։