Եվրամիություն մուտքի կանոնները փոփոխվում են
Եվրամիության ներքին գործերի նախարարները աջակցել են EU-ում մուտքի/ելքի համակարգի (EES) նոր ժամկետների ներդրմանը։ Այս համակարգի փուլային ներդրումը նախատեսվում է սկսել 2025 թվականի հոկտեմբերից։
Միևնույն ժամանակ, կթարմացվի նաև Եվրամիության կենսաչափական տվյալների բազան (Eurodac), որը նպաստում է ապաստանի հայցորդների նույնականացմանը։ Եվրոպական ճանապարհորդության և թույլտվության համակարգի (ETIAS) գործարկումը նախատեսվում է 2026 թվականի վերջին եռամսյակում։
EES (Entry/Exit System) Եվրամիության նախաձեռնությունն է, որը նախատեսված է ապօրինի միգրացիայի և առանց վիզայի ռեժիմի կանոնների խախտման կանխարգելման, ինչպես նաև անվտանգության և սահմանային վերահսկողության բարելավման համար։
EES համակարգի նպատակը ԵՄ մուտք գործող կարճաժամկետ այցելուների (ներառյալ առանց վիզայի ճամփորդողների կամ նրանց, ում վիզա է անհրաժեշտ) մուտքի, ելքի և մնալու ժամանակահատվածի ավտոմատ գրանցումն ու վերահսկումն է։ Այս նոր կարգավորումները կվերաբերեն նաև Վրաստանին։
Հիշեցնենք, որ այս համակարգի ներդրումը նախապես նախատեսվում էր անցած տարվա հունվարին, սակայն հետաձգվեց, քանի որ Եվրոպայի մի շարք երկրներ դեռևս պատրաստ չէին համակարգի ներդրման համար անհրաժեշտ տեղեկատվական տեխնոլոգիաների ամբողջական կիրառմանը։