Ախալցիխեում տեղի է ունեցել ավտովթար
Ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ախալցիխեում։ Նոր շուկայի հարակից տարածքում երկու մեքենա բախվել են միմյանց։ Ականատեսների խոսքով՝ մեքենաներից մեկը գերազանցել է թույլատրելի արագությունը։ Կան տուժածներ։
Տեղում գտնվում են շտապօգնության և պարեկային ծառայության խմբերը։