Պատերազմի ընթացքում Ուկրաինայում զոհվել է առնվազն 12 910 խաղաղ բնակիչ՝ ՄԱԿ
ՄԱԿ-ի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո, մինչև 2025 թվականի մարտի վերջը Ուկրաինայում զոհվել է առնվազն 12 910 խաղաղ բնակիչ։
ՄԱԿ-ի կողմից հաստատված զոհերի թվում 682 երեխա է։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Թոմ Ֆլետչերը։
Նրա հաղորդմամբ՝ Ուկրաինայում ավելի քան երեք տարի տևած պատերազմի ընթացքում մոտ 30 700 մարդ վիրավորվել է։
Ֆլետչերը ընդգծել է, որ զոհերի և վիրավորների իրական թիվը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն ավելի բարձր է։