Հանրային ծառայություններից շուրջ 700 մարդ ազատվել է աշխատանքից – Կախի Սամխարաձե
Հանրային ծառայողների անկախ մասնագիտական միության՝ «Սահմանադրության 78-րդ հոդվածի» նախագահ Կախի Սամխարաձեի հայտարարությամբ՝ ապրիլի 9-ի դրությամբ, շուրջ 700 մարդ ազատվել է հանրային ծառայություններից, քանի որ աջակցել են եվրոպական ինտեգրման գործընթացին։ Այս մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսում։
«Մոտ 150 մարդ դիմել է մեր մասնագիտական միությանը՝ իրենց իրավունքները պաշտպանելու և այլ նպաստներ ստանալու նպատակով։ Բնականաբար, այս պահին մեր ունեցած տվյալներով՝ 700 մարդ ազատվել է աշխատանքից, սակայն վիճակագրությունը շարունակաբար աճում է։ Այս շաբաթ հայտարարվեց, որ Վրաստանի խորհրդարանում սկսվել է վերակազմավորման գործընթաց, որը առնչվում է խորհրդարանի մշտական աշխատակազմին՝ տարբեր բաժիններով՝ կազմակերպչական, իրավական, մարդկային ռեսուրսների և այլ ստորաբաժանումներով։
Այս անձինք մինչ այժմ բացահայտ չէին արտահայտում իրենց դիրքորոշումը, սակայն, այդուհանդերձ, համակարգը նրանց էլ հասավ։ Նրանց դեմ նույնպես սկսվեցին ռեպրեսիաներ և ճնշումներ, քանի որ հայտնի է յուրաքանչյուր անձի տրամադրվածությունը հանրային ծառայությունում։ Սա ևս մեկ ազդանշան է, որ այդ ռեպրեսիաները կհասնեն բոլոր հանրային ծառայողներին», – ասաց Կախի Սամխարաձեն։
Նրա խոսքով՝ հանրային ծառայողների մասնագիտական միությունը Սահմանադրական դատարան է դիմել՝ «Հանրային ծառայության մասին» օրենքը սահմանադրականության տեսանկյունից վիճարկելու պահանջով։ Սամխարաձեն նշել է, որ հայցը գրանցվել է այս շաբաթ։