Լուրեր
Փարեխայի մոտ ավտովթարից զոհված քույր-եղբոր մայրը մահացել է (Տեսանյութ ավտովթարից)
Կինը, ում երեխաները Փարեխայի մոտ ավտովթարից զոհվել էին, իսկ ինքը փրկվել էր՝ մահացել է: Դեպքը տեղի է ունեցել Ապրիլի 9-ին: Միջին հասակի կինը մի քանի ամիս բուժվում էր, նրա առողջական վիճակը կայունացել էր: Նրա մահը անսպասելի էր: 

«Արդեն կարողանում էր նստել, դեղեր չեր օգտագործում, լավ էր: Բայց հանկարծ զանգահարեցին և ասեցին, որ մահացել է: Երեխայի մոտ էր, Գորիում, կասկածում են որ թրոմբն է պատճառը: Աբասթուման՝ նրա հայրական տուն երևի վաղը կտեղափոխեն»,- ասում է ընտանիքի հարազատը: 


Ավտոճանապարհային պատահարը տեղի էր ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 28-ին, Ադիգենի-Ախալցիխե կապող ճանապարհահատվածում, Փարեխայի մոտ: Պատահարի հետևանքով մեքենայում գտնվող քույր-եղբայրը տեղում մահացել էին, իսկ նրանց  մորը մարմնի ծանր վնասվածքներով տեղափոխել էին Թբիլիսի: 

Ավտոճանապարհային պատահարի մասին մանրամասները կարդացեք ներքևում.


| Print |