«Քրոջս և եղբորս մեկ օրում կորցրեցի»,- մանրամասներ ողբերգական ավտովթարից
«Սրանից ավել ինչ կարող է պատահել իմ կյանքում, կորցրեցի քրոջս, եղբորս, Աստված իմ, գոնե մայրիկիս պահիր, գոնե հասցնեմ մայրիկիս ողջ տեսնել, մաամ»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է մահացած քույր-եղբոր քույրը:
Ինչպես պարզվում է աղջիկը գտնվում է արտասահմանում: Նա գրում է, որ եղբայրը՝ Դավիթ Բալախաշվիլին մեքենան գնել էր ավտովթարից երկու օր առաջ:
«Դաթո, Դավիթ, իմ եղբայր, իմ բարի, ի՞նչ անեմ հիմա ես, այս ինչ արեցիր դու ինձ հետ, այլևս չկաս, միասին մահացաք, գնացիք, չի լուսանում այս գիշերը, որ գամ և գոնե հիմա ձեզ փաթաթվեմ, գոնե հիմա ձեզ գրկեմ. . . 2 օրվա գնած մեքենան և 1 օրում այսպիսի ողբերգություն: Կորցրեցի ձեզ, գոնե մայրիկս ողջ մնա, Աստված իմ...»