Լուրեր
Ախալցիխեում սպանված կնոջն այսօր հուղարկավորել են
Ենթադրաբար սպանված, մոտ 70 տարեկան կնոջն այսօր՝ մարտի երեքին հուղարկավորեցին: Հարեւաններն ասում են, որ դեմքի և վերին վերջույթների հատվածներում նկատվում էին վնասվածքներ:

Դեպքը տեղի է ունեցել չորս օր առաջ, Ռուսթավելի փողոցում:  Հանցագործներ դեռ չեն ձերբակալվել: ՆԳՆ-ն աշխատում է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 108-րդ հոդվածով, ինչը նշանակում է կանխամտածված սպանություն իրագործել: 

Միայնակ կնոջ դին, իր իսկ սեփական տանը հայտնաբերել են Փետրվարի 27-ին,: Փորձագետի խոսքով ՝ մարմնի որոշ հատվածներում նկատվել են վնասվածքներ: Տեղում աշխատել են նաև կինոլոգներ:
Սպանության մասին նախնական տվյալներն ու հարևանների պատմած մանրամասները կարդացեք ներքևում.
| Print |