Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՍԱԻԱ) հայտարարում է, որ «Վրացական երազանքը» փորձում է ճնշել բողոքը ռեպրեսիվ օրենքների և դատարանի միջոցով՝ նշելով, որ այս պահի դրությամբ ցուցարարներին սահմանված տուգանքների ընդհանուր գումարը գերազանցում է 60,000 լարին։
ՍԱԻԱ-ն ընդգծում է, որ վարչական կալանքի ժամկետի քառակի ավելացումն ու տուգանքների աճը հստակ ցույց են տալիս, որ փոփոխությունների նպատակն է քաղաքացիների պատժումն ու վախեցումը։
«2023 թվականից մինչ այսօր խաղաղ ցուցարարների վարչական ձերբակալությունը լայն տարածում է գտել։
2025 թվականի փետրվարի 7-ի դրությամբ վարչական իրավախախտումների գործերով դատական գործընթացները վերաբերել են 1,600-ից ավելի անձանց»,- գրում է Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան։
Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ դեկտեմբերին և փետրվարին արագացված ժամկետներում ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝
- Վարչական կալանքի ժամկետը քառապատկվել է՝ 15 օրից դարձել 60 օր։
- Տուգանքների չափը զգալիորեն ավելացել է, որոշ դեպքերում տասնապատկվել է։