Նորություններ
«Իմ հաշմանդամ աղջկան տղամարդը ենթարկել է սեռական բռնության»,- Սամցխե Ջավախքում հետաքննությունը ձգձգվում է
Ախալցիխեի տեղական դատարանը երկու տարի շարունակ փորձում է պարզել, ենթարկել է արդյոք, թե ոչ համագյուղացին հաշմանդամ կնոջը սեռական բնույթի բռնության: 42-ամյա տուժած կնոջ մայրը հավանական հանցագործության մասին տեղեկացել է 2018 թվականի Նոյեմբերի 10-ին, որից անմիջապես մեկ օր անց, դիմել է ոստիակնության բաժին: Այս ընթացքում անցկացվել է համապատասխան հետաքննություն, հարցաքննվել են կողմերը, սակայն հարցին իրավաբանական գնահատական դեռևս չի տրվել:
Ենթադրյալ տուժվածի մայրը երկու տարի շարունակ պահանջում է, որ 65-ամյա հարևանին դատապարտեն և պատժեն, սակայն հետաքննության արդյունքում, 42-ամյա կինը որպես տուժած կողմ չի ճանաչել: Վերջինս ունի մտավոր և ֆիզիկական խնդիրներ, տեղաշարժվում է սայլակով: Սոցիալապես անապահով ընտանիքը ապրում է Սացմխե-Ջավախքի գյուղերից մեկում: Ինչպես պատմում է տուժված մայրը, հարևանը սահմանափակ ունակություններով կնոջը պարբերաբար ենթարկել է սեռական բնույթի բռնութան: Մայրն այս մասին իմացել է 2018 թվականի Նոյեմբերի 10-ին:
«Իմ հարևանի հետ մեր տանը նստած զրուցում էինք, երբ խոսակցության ընթացքում շեշտեցի ներկայիս մեղադրյալի անունը: Հանկարծ, այդ պահին իմ դուստրը սկսեց անհանգիստ շարժումներ անել, լացել: Նկատելով աղջկաս կասկածելի պահվածքը, հարցրեցի, թե ինչումն է խնդիրը: Սկսեց պատմել, որ վերոհիշյալ անձը այցելում էր ինձ, շոշափում էր, մերկացնում... թե հետո ինչ էր անում, չգիտեմ: Չի ասում, որ հանում էր սայլակից, այդ գործողությունը տեղի է ունեցել սայլակի վրա: Ստացվում է, որ փակում էր բերանը, սպառնում, որ կսպանի: Մեր տուն եկել է իմ բացակայության ժամանակ»,- պատմում է աղջկա մայրը:
Տուժածին երկու տարվա ընթացքում մի քանի անգամ հարցաքննել են: Հաշմանդամի մայրն ասում է, որ համապատասխան մարմնի ներկայացուցիչները հաստատում են այն, որ կնոջ մարմնի վնասվածքները չեն համընկնում նշված ժամանակահատվածի հետ:
«Մարմնի վրա նկատվում էին կապտուկներ, բայց ասում են, որ դա չի համապատասխանում տեղի ունեցածի ժամանակահատվածի հետ: Սայլակից չի ընկել, որտեղի՞ց են հայտնվել կապտուկները: Երեխաս խնդրում է և պահանջում, որպեսզի ձերբակալեն այդ մարդուն: Տանը միայնակ թողնել չեմ կարող, քանզի վախենում է»:
ՆԳՆ-ում չեն խոսում քննության ձգձգված ընթացքի մասին և միայն ասում են, որ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով, որը ենթադրում է տուժողի անօգնականությունը օգտագործելով սեռական բնույթի գործողություն:
Հաշմանդամ կնոջ մայրն ասում է, որ իրավապահ մարմինները բավականաչափ ապացույցներ ունեն հետաքննությունն իրականացնելու և ավարտելու համար:
Ենթադրյալ ամբաստանյալի որդին այս առումով ասում է, որ իր հայրը քաղաքապետարանի կողմից հատկացված վառելափայտը բաժանում էր սոցիալապես անապահով ընտանիքներին, ուստի չի զարմանում, որ հաշմանդամ կնոջ հեռախոսում կա իր հոր համարը:
«Քանի որ ընտանիքի մտերիմն էր, հայրս անձամբ էր մատակարարում վառելափայտը: Մի անգամ էլ փայտը տանելիս հաշմանդամի մայրը տանը չէր: Իմ հայրը թողեց հեռախոսահամարը, ասելով, որ երբ մայրիկդ գա, թող զանգահարի: Փաստաթուղթը պետք է ստորագրեր»,- ասում է հնարավոր մեղադրյալի որդին:
Դեպքի մասին լուրերը տարածվելուց հետո ենթադրյալ մեղադրյալի ընտանիքը լքեց գյուղը և տեղափոխվեց քաղաք:
«Այն, ինչ ասում է աղջիկը, շատ տհաճ է: Նման մեղադրանքն անընդունելի է բոլոր հարևանների համար: Կինը, երեխաները, այնքան վիրավորված էին, որ գյուղում բնակվել այլևս չէին կարող»,- ասում է հարևաններից մեկը:
«Գիտեմ այն, ինչ բոլորը գիտեն: Իրականություն է, թե սուտ, չպետք է տեղի ունենար: Չեմ կարծում, որ բռնաբարել է, հավանաբար սեռական բնույթի գործողություն է եղել»:
«Հարևաններից ոմանք վիճեցին նրանց հետ, ամաչեցին և դրա համար էլ գնացին Ախալցիխե: Երեք դուստր ունեմ, ես էլ եմ վախենում: Եթե իսկապես նման կերպ է վարվել, ապա նրա տեղը գյուղում չէ»,- ասում են գյուղում:
Մեր աշխատակազմը այցելեց վերոհիշյալ տղամարդուն, սակայն ենթադրյալ մեղադրյալը տանը չէր: Որդին ասեց, որ աշխատավայրում է: Նա չի հերքում, որ գյուղը լքել է իրադեպի պատճառով:
«Տհաճ իրավիճակ էր, այդ իսկ պատճառով որոշեցինք հեռանալ գյուղից, լավ հարաբերություն ունեինք բոլորի հետ: Հայրիկս ասում է, որ նման ոչինչ չի եղել: Բոլորս զարմացած ենք, ոչ մի կերպ չի համապատասխանում իրականությանը: Համոզված եմ, որ հայրս արդար է»,- ասում է սեռական բնույթի բռնության մեջ հնարավոր մեղադրյալի որդին:
Հաշմանդամ կինը «Օրվա կենտրոն» կազմակերպության օգտատերերից մեկն է: Ընտանիքի անդամներն ասում են, որ նրանց հարազատը սեռական ոտնձգության զոհ է, որի պատճառով շատ վախեցած է: Այդ իսկ պատճառով, մոր խնդրանքով, տեղի ունեցածից հետո որոշեցին, որ կենտրոնում ևս մեկ, լրացուցիչ օր հատկացնեն հաշմանդամի հետ զբաղվելու համար:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
Տարածեք :