Սամցխե-Ջավախքում գրանցվել է կորոնավիրուսի ռեկորդային ցուցանիշ
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Սամցխե-Ջավախքում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար, Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում կորոնավիրուսի 1192 նոր դեպքերից 471-ը արձանագրվել է Թբիլիսիում, 343-ը Աջարիայում, իսկ 211-ը Իմերեթիում:
Մնացած դեպքերը բախշվում են այլ շրջանների վրա:
«Այս անգամ առաջատարը Թբիլիսին է, որտեղ արձանագրվել է վարակման 471 նոր դեպք, Աջարիայում 343 դեպք, Իմերեթիում 211, Սամեգրելո Զեմո Սվանեթիում 45, Շիդա Քարթլիում 37, Քվեմո Քարթլիում 39, Գուրիայում 18, Սամցխե Ջավախեթիում 14, Մցխեթա Մթիանեթիում 13, Կախեթիում 11»,- ասել է Մարինա Էնդելաձեն:
Այսպիսով, Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 91: