Թանկացած էլեկտրաէներգիա ՝ համաճարակի և գործազրկության հաջորդ փուլը
20.01.2021
Համաճարակի ընթացքում, Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման հանձնաժողովը բնակչության համար էլեկտրաէներգիան թանկացրեց: Ըստ այդմ, Սամցխե-Ջավախքում յուրաքանչյուր ընտանիք ստիպված կլինի վճարել երեք-չորս թեթրի ավելի: Սա կախված է նրանից, թե օգտատերը քանի կիլովատ էլեկտրաէներգիա է սպառում:
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը առաջին հերթին բացասաբար կանդրադառնա բնակչության վրա: Տնտեսապես ոչ կայուն վիճակում գտնվող քաղաքացիները, թանկ ապրուստի պայմաններում, ստիպված են ամեն քայլափոխի վճարել լրացուցիչ ծախսեր: Ախալցիխեի բնակիչները չեն թաքցնում իրենց դժգոհությունը և պարզ ասում, որ համաճարակի և գործազրկության ժամանակ, սակագների բարձրացումը անարդարություն է: Բնակիչները վախենում են, որ թանկացած գնի պատճառով չեն կարողանա վճարել հարկը: Հատկապես ծանր վիճակում են մարդիկ, ովքեր ընդհանրապես եկամուտ չունեն:
Վրաստանի էկոնոմիկայի նախարարը էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը կապել է համաճարակի և դրա պատճառով, ծանր իրավիճակում հայտնված էներգետիկայի ոլորտի հետ, ինչը, ըստ Նաթիա Թուրնավայի, բոլոր մյուս բիզնեսների ողնաշարն է:
«Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կախված չէ պետությունից, քանի որ դա կարգավորողի իրավասությունն է», - ասաց Նաթիա Թուրնավան:
Ինչպես հաստատությունից են բացատրում, սակագների բարձրացումը տեղի ունեցավ միայն խիստ անհրաժեշտության պատճառով, հակառակ դեպքում Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման ազգային հանձնաժողովը չէր կարողանա անփորձանք ծառայություններ մատուցել բնակչությանը:
«Մեր կողմից սահմանված սակագները արտացոլում են միայն այն ողջամիտ ծախսերը, որոնք անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի հուսալի և անխափան մատակարարման համար», - ասված է հայտարարության մեջ:
Վրաստանի վարչապետ՝ Գիորգի Գախարիայի խոսքով ՝ մինչեւ 2021 թվականը Վրաստանի քաղաքացիները չեն զգա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, քանի որ բարձրացված սակագները կսուբսիդավորի պետությունը:
«Վրաստանի կառավարությունը ամբողջությամբ սուբսիդավորելու է գործող սակագնի և բարձրացված սակագնի տարբերությունը մինչև 300 կվտ օգտագործող հաճախորդների համար», - ասում է Գիորգի Գախարիան:
Ոչ այդքան քննադատորեն է մոտենում հարցին տնտեսագետ՝ Ռոին Թաթեշվիլին: Նրա կարծիքով, որոշումն անխուսափելի էր, քանի որ համաճարակային ճգնաժամը խնդիր էր ստեղծում բոլոր ուղղություններով:
«Ընդունել են ծանր որոշում, բայց սա անխուսափելի էր: Քանի որ հարկերն աճել են բոլոր ուղղություններով: Պետությունը սահմանել է փոխհատուցում, որպեսզի գների բարձրացումը մեծ բեռ չհանդիսանա բնակչության համար»,- հայտարարում է Ռոին Թաթեշվիլին:
Տնտեսագետը ողջունում է պետության որոշումը: Ասում է, որ կառավարությունը փորձում է նպաստներ տրամադրել բնակչությանը, ցանկանալով նրանց դուրս բերել ծանր վիճակից: Այնուամենայնիվ, Ռոին Թաթեշվիլին վախով է մոտենում ապագայի վերաբերյալ հարցին, ըստ նրա, մեկ տարի անց թե ֆիզիկական, թե իրավաբանական անձինք շատ մեծ դժվարության առջև կկանգնեն:
«Բարձրացված սակագինը բացասաբար կանդրադառնա ձեռնարկատերերի վրա, քանի որ պետությունը կփոխհատուցի նրանց հարկի ընդամենը 50% -ը: Կարծում եմ ՝ GNERC- ը շատ բարդ որոշում կայացրեց, բայց պետությունն այս որոշմանը այլընտրանքով մոտեցավ և իրականացրեց փոխհատուցում»,- բացատրում է տնտեսագետը:
Ռոին Թաթեշվիլին ասում է, որ Պետությունը կարող է սուբսիդավորել բնակչության կողմից սպառված էլեկտրաէներգիան միայն մեկ տարի ժամկետով, և դա էլ, `արտերկրից վերցրած վարկի միջոցով: Վրաստանի էներգետիկայի եւ ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը կայացրել է դեկտեմբերի 29-ին կայացած հանրային նիստում: Նոր սակագներն ուժի մեջ են մտել 2021 թվականի հունվարի 1-ից: Մինչ այժմ գործող սակագինը հաստատվել էր երեք տարի առաջ: Այդ ժամանակից ի վեր երկրում էլեկտրաէներգիայի վճարները չէին փոխվել:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.