Էներգոբաշխիչ ընկերության կողմից նախատեսված պլանային վերականգնողական աշխատանքների պատճառով, մայիսի 11-ին Ախալքալաքում սպասվում են էլեկտրականության անջատումներ:
10:30-ից 18:30-ը կհոսանքազրկվեն Ախալքալաքի շրջանի Մաջադիա, Օրջա, Կորխ, Օլավերդ, Խուլգումո, Թոթխամի, Կոչիո, Դիլիսկա գյուղերը և Ախալքալաք-Վաչիան մայրուղին:
13:00-ից 17:00-ն՝ առանց հոսանքի կմնան Դիլիսկա, Չունչխա, Պտենա գյուղի բաժանորդները:
Վերականգնողական աշխատանքների ավարտից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: