Լուրեր
62 000 լարի ամանորյա պատրաստությունների համար

 

Ախալցիխեում ամանորյա պատրաստություններն արդեն սկսել են: Մունիցիպալիտետի զարդարման, քաղցրավենինքերի և միջոցառումների համար քաղաքապետարանը 4 տենդեր է հայտարարել:

Ամանորյա միջոցառումների կազմակերպման համար բյուջետից տրամադրվել է  24 813 լարի:

Նախատոնական լույսերով քաղաքում 2020 թվականին միայն 14 հրապարակ կզարդարվի: Զարդոնքներ կտեղադրվեն նաև գյուղերում (Վալե, Սխվիլիսի,Ծղալթբիլա,Ածղուրի,Ագարա, Ծնիս,Մինաձե և Մուսխ):

Աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2019 թվականի դեկտեմբերի 27-ը, իսկ  ապասարումը կիրականացվի 2020 թվականի հունվարի 16-ից մինչև հունվարի 20-ը:  

Տոնածառի զարդարման համար Ախալցիխեի քաղաքապետարանը հայտարարել է առանձին տենդեր՝ 13 500 լարի սահմաններում:

Նոր Տարվա լո
ւյսերի համար 11 000, իսկ քաղցրավենիքների համար 12 973 լարի է նախատեսված:

Անցած տարի Ախալցիխեի մունիցիպալիտետը ամանորյա պատրաստությունների համար նախատեսել էր 46,000 լարի:

| Print |