Լուրեր
Ախալցիխեի հրապարակում նստարաններն ու աղբամանները ավիրել են

 

Քաղաք Ախալցիխեի Ասպինձայի փողոցի մոտ գտնվող հրապարակից, 5 նստարան և 8 աղբաման ավիրել են, ապա գցել գետի մոտ: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին, ցերեկվա ժամերին: Իրադեպի նկարները սոցիալական կայքում հրապարակել է Գիորգի Բլուաշվիլին: 

«Սա Ախալցիխեում է, Ասպինձայի փողոցի մոտ գտնվող նոր կառուցված հրապարակն է:  Այս վարմունքը դուք գնահատեք, իմ ախալցխացիներ»,- գրում է տեղացիներից մեկը:

Ախալցիխեի քաղաքապետարանում ասում են, որ ՍՊԸ-ն ավիրված և կոտրված գույքի փոխարեն, նորը վերադարձրել է հրապարակ:

Վանդալիզմի մեջ ներգրավվածները դեռ չեն հայտնաբերվել: 

«Քաղապետարանը դեռ ուսումնասիրում է այս հարցը և շուտով համապատասխան որոշում կնդունենք: Ցավալի է, որ սա պլանավորած գործողություն էր՝ վանդալիզմ, մեր քաղաքի նկատմամբ: Մունիցիպալիտետի քաղաքապետարանը բոլորին հորդորում է, ցուցադրել մարդկային, քաղաքացիական վարք, միասին հոգ տանենք մեր քաղաքի մասին»,- ասում է հասարակության հետ կապի գործակալության ղեկավար՝ Իա Գոգատիշվիլին: 

Փոցխովի գետի ափին հրապարակը կառուցվել է երկու տարի առաջ: 
| Print |