Լուրեր
Վանո Մերաբիշվիլիին բանտի մոտ կսպասեն նաև մարդիկ Սամցխե-Ջավախքից
Վանո Մերաբիշվիլիին Մատրոսովի բանտի մոտ առավոտվանից կսպասեն Բորջոմի և Ջավախեթի ընդդիմության ներկայացուցիչները: Տարածաշրջանից մի մասը արդեն ուղևորվել է մայրաքաղաք, իսկ մյուս մասը պատրաստվում է գնալ վաղ առավոտյան: 

Ջավախքում, Եվրոպական Վրաստանի ներկայացուցիչն ասում է, որ բանտի հարակից տարածքում բազում մարդիկ կհավաքվեն և կսպասեն Վանո Մերաբիշվիլիի դուրս գալուն: 

«Վանոն եղել է և կա անկանոն մեղադրված, սա նշել է նաև Ստրասբուրգը և ամբողջ այս ժամանակահատվածում նա եղել է դատապարտված անօրինականօրեն: Ինչ վերաբերվում է մեր գնալուն, չենք կազմակերպում, բայց առավոտյան բանտի մոտ շատերը հանդիպեն նրան»,- հայտարարում էԱրսեն Կարապետյանը: 

Բորջոմում ազգային շարժման ներկայացուցիչ՝ Վախո Քվաթաձեն ասում է, որ Թբիլիսի գնալը դեռ չեն որոշել, քանի որ.

«Հստակ չգիտենք, թե երբ դուրս կթողնեն, հնարավոր է հենց հիմա արդեն ազատազրկեն: Կսպասենք, եթե գիշերը դուրս չգա, պարզ է, առավոտյան կհանդիպենք»-
, ասում է Վասո Քվաթաձեն: 

| Print |