Լուրեր
Ախալցիխեում Աշոտ Կավալերյանի տունը կողոպտել են (Տեսանյութ)
Քաղաք Ախալցիխեում, Թաբուկաշվիլիի փողոցում գտնվող տներից մեկը թալանել են: Դեպքը տեղի է ունեցել մարտի 3-ին, երեկոյան: Տան սեփականատերն ասում է, որ դեռ չգիտի, ինչ են հանել տանից: 

«Երկաթե դուռը փակ էր: Ես Թբիլիսիում էի, Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպման, տանը ոչ ոք չկար: Երբ տուն վերադարձա, դուռը կոտրված էր, տանը ամեն ինչ տակնուվրա էր արված: Ոստիկանություն կանչեցինք, փնտրում են կասկածյալների, որքանով տեղյակ եմ, ձերբակալվածներ չկան»-,
ասում է Աշոտ Կավալերյանը: 

Ներքին ԳործերիՆախարարությունը  հետաքննությունը սկսել է Քրեական Օրենսգրքի 177-րդ հոդվածի երրորդ մասի համաձայն, որը վերաբերվում է խմբի կողմից իրագործած գողությանը: Հանցագործությունը նախատեսում է տուգանք, կամ 1-ից 3 տարվա ազատազրկում: 

Կան արդյոք մեղադրյալներ, կասկածյալներ կամ ձերբակալվածներ - այս մասին ոստիկանական հաստատությունում չեն խոսում: 








| Print |