Լուրեր
Ձեռնոցների սխալ օգտագործումը հնարավոր է վնաս պատճառի. Զախաշվիլի
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վարակիչ հիվանդությունների դեպարտամենտի ղեկավար Խաթունա Զախաշվիլիի հայտարարությամբ ձեռնոցների անվերջ և սխալ օգտագործումը հնարավոր է վնաս պատճառի բնակչությանը:

Նրա խոսքով, քաղաքացիները ձեռնոցներ օգտագործելիս մեծ զգուշություն պետք է ցուցաբերեն:

«Ձեռնոցներ օգտագործելիս զգույշ եղեք, չմտածեք, որ եթե ձեռնոցներով եք, ուրեմն անվտանգ եք: Ձեռնոցները նույնպես աղտոտվում են, ինչպես մեր ձեռքերը, և եթե տեղի չունենա ձեռնոցների հաճախակի փոփոխություն, նույն վտանգը կստեղծվի, ինչ աղտոտված ձեռքերի դեպքում: Ավելի լավ է ձեռքերը հաճախակի լվանաք, քան ձեռնոցներ օգտագործեք առանց փոխելու»,-
հայտարարել է Զախաշվիլին:
| Print |