Լուրեր
Հենզել Մկոյանը պատրաստվում է կտակ գրել (Տեսանյութ)
Պայթուցիկը տեղադրել են մեքենայի հարակից տարածքում, ծառի մոտ - ասում է Նինոծմինդա-Ախալքալաքի մեծամասնական պատգամավոր՝ Հենզել Մկոյանը, ում եղբոր՝ Մարտուն Մկոյանի մեքենան երեկ, Օգոստոսի 21-ին փորձել են պայթեցնել: Իշխող կուսակցության պատգամավորն ասում է, որ հանցագործները միտումնավոր են տեղադրել պայթուցիկը և սպասել են մեքենայի մոտենալուն: Երբ ճանապարհին հայտնվել է Մարտուն Մկոյանի մեքենան, պայթեցրել են: 

Ըստ Մկոյանի, դեպքի պատճառով նրա եղբայրը կորցրել է լսողական ընկալիչները: Նա շարունակում է բուժվել տանը: 

«Վերջին երկու օրվա ընթացքում եղբորս մեքենան ես եմ վարել, նրանք հույս ունեին, որ այսօր էլ ես կլինեի մեքենայում»,- ասում է Հենզել Մկոյանը: 

Պատգամավորի խոսքով, նա պատրաստվում է կտակ գրել, քանի որ պայթյունի վերաբերյալ շատ տեղեկություններ ունի, որոնք կփոխանցի դատախազությանը: 

«21 տարվա պատգամավորության ընթացքում երբեք սխալմունք չեմ թույլ տվել, այդպես եմ ծառայել հայրենիքիս: Վերջին 6 ամիսների ընթացքում սպառնում և հետևում են, ինքներդ եզրակացություն արեք: Ես տուժված եմ և բոլոր հեռուստաընկերությունները այն տեսանյութն են տարածում, երբ ես զենքով ինքնապաշտպանվում էի: Թե ում է ձեռնտու այս ամենը - կգրեմ կտակում»,- «9-րդ ալիքի» մոտ ասում է Հենզել Մկոյանը: 

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել Օգոստոսի 21-ին, ժամը 17:00-ի սահմաններում: Դեպքի առնչումով հետաքննություն է սկսվել պայթուցիկ կամ կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող սարքավորումը փոխադրելու, տեղադրելու, կրակելու, պայթեցնելու կամ այլ գործողություն իրականացնելու՝ սպանության, մարմնական ծանր վնասվածք հասցնելու նպատակով:


| Print |