Լուրեր
Ախալցիխեում տեղի է ունեցել ավտովթար. վնասվել են երեխաներ
Ախալցիխեում, շուկայի հարակից տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային
պատահար: «Սուբարու» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները բախվել են միմյանց: Միջադեպի արդյունքում կան տուժած երեխաներ: 

Երեխաներին շտապ օգնության անձնակազմը տեղափոխել է Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոց: Կլինիկայի մենեջերի խոսքով, երեխաների մոտ նկատվում է թեթև վնասվածքներ: 

«Երեխաներին ընդունեցինք, բայց լուրջ վնասվածքներ չեն նկատվում»,- «9-րդ ալիքի» մոտ ասում է Ռևազ Կուճուխիձեն: 

| Print |