Լուրեր
Նինոծմինդայում սգում են Արցախում նահատակված հերոսի մահը
Արցախում, հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ զոհվել է հրամանատար՝ Սիմոն Ավագյանը: Հերոսի մայրը գյուղ Սաթխայից է, այդ պատճառով Սիմոն Ավագյանը մանկությունն անցկացրել է Ջավախքում: 

Հանգուցյալին հուղարկավորեցին երկու օր առաջ ՝ հոկտեմբերի 8-ին, Շիրակի մարզի Աշոցք գյուղում: 

«Եղբայրս բանակում ծառայում էր 22 տարի: Այս ժամանակահատվածի կեսը ծառայել է որպես զինվոր, իսկ կեսը զբաղվել է քաղաքական-ռազմական գործունեությամբ»,- «9-րդ ալիքին» պատմում է զոհվածի եղբայրը՝ Աշոտ Ավագյանը: 
Նա ասաց, որ իր եղբայրը 1995 թվականին ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, որից հետո նշանակվել է Հայաստանի և Արցախի 33-651 զորամասերի հրամանատար: 

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում վերսկսված պատերազմում նահատակվել են ևս 5 արմատներով Ջավախքցիներ:


| Print |