Լուրեր
«Հանցագործին փակեցինք խանութում»,- Սամցխե-Ջավախքում զինվածի ձերբակալման կադրերը
Ախալցիխեում, Կեցխովելի փողոցում, փորձել են կողոպտել խանութ: Տղամարդը ներխուժել է «Թեո Թեո» մարկետ և գումար է պահանջել: Այդ ժամանակ խանութում է գտնվել վաճառողը:  

Ըստ ականատեսների, անցորդները տղամարդուն փակել են խանութում, մինչև ոստիկանության ներկայանալը:

«Կանգնած էինք «Թեո Թեո» խանութի մոտ: Մի տղամարդ մտավ խանութ և սկսեց ծեծել վաճառողին: Իմ ընկերը զանգահարեց ոստիկանություն: Օգնեցին կնոջը դուրս գալ խանութից և տղամարդուն փակեցին ներսում»,-ասում է ականատեսը:

Իրավապահ մարմինները մոտ 35-ամյա տղամարդուն շուտով ձերբակալեցին: Տղամարդու ձերբակալման կադրերը «9-րդ ալիքին» տրամադրել է տեղացին: 


Դեպքը տեղի է ունեցել ժամը 18:00-ի սահմաններում: Ականատեսներն ասում են, որ տղամարդը կնոջ վրա բռնություն գործադրել սկսել է նրանից հետո, երբ գնել է լոտո և գումար չի շահել:

Տեղում մոբիլիզացված են ոստիկանական բաժանմունքի աշխատակինցերը:

Նախնական տեղեկությունների համաձայն, տղամարդը զինված է եղել, սակայն մինչ այժմ ՆԳՆ-ից այս փաստը չեն հաստատում: 

Հաստատության տեղեկության համաձայն, հետաքննությունը սկսվել է Վրաստանի Քրեական Օրենսգրքի 178-րդ հոդվածի երրորդ մասով: 
| Print |
თეგები: գող / զենք / զինված / Խանութ / Կողոպուտ /