Լուրեր
Սամցխե-Ջավախքում մեկ օրում պատվաստվել է 7 մարդ
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ Սամցխե-Ջավախքում մեկ օրում պատվաստվել է ընդամենը յոթ մարդ։

Կիրակի օրը՝ նոյեմբերի 7-ին, ողջ երկրում պատվաստվել է 1204 մարդ։

Վրաստանում ընդհանուր առմամբ իրականացվել է 2 005 229 պատվաստում։ Չափահաս բնակչության 36,9%-ը պատվաստվել է մեկ դեղաչափով։

Ամբողջությամբ պատվաստված է 952 831 մարդ՝ չափահաս բնակչության 33,4%-ը։
| Print |