Ախալքալաքի քաղաքապետը պատվաստվել է կենտրոնական զբոսայգում (Տեսանյութ)
22.11.2021
«Կորոնավիրուսային կանոնակարգերի պահպանում» միջոցառման շրջանակներում Ախալքալաքի քաղաքապետը պատվաստվեց:
Միջոցառման բացմանը, մեբից, Մելքոն Մակարյանը պատվաստվեց «Սինոֆարմով» և բնակչությանը հորդորեց նույնպես կատարել պատվաստումը:
Ախալքալաքի քաղաքապետի խոսքով՝ բնակչության մի մասը վախենում է պատվաստումից, իսկ մյուս մասը կարծում է, որ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը պատվաստանյութի փոխարեն այլ դեղամիջոցներ է ընդունում։
«Մեր բնակոչները կարծում են, որ բարձրաստիճան պաշտոնյաները չեն պատվաստվում իրական պատվաստանյութով և ուղակի գովազնով են տարված: Անհրաժեշտ է, որ մարդիկ սեփական աչքերով տեսնեն այս գործընթացը: Միակ լուծումը պատվաստումն է»,- ասել է Ախալքալաքի քաղաքապետ՝ Մելքոն Մակարյանը։
Խրախուսական ծրագրի շրջանակներում նոյեմբերի 21-ին պատվաստվել է 95 մարդ, որոնց մեծ մասը թոշակառուներ են։