Լուրեր
Մեկ տարի վիրուսի գոյությանը չէին հավատում. Ջավախքում չեն պատվաստվում

 

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ պատվաստումների մակարդակը շատ ցածր է Սամցխե-Ջավախքում։ Օրական միջինը 100 մարդ է պատվաստվում, ընդհանուր առմամբ՝ կատարվել է 40000 պատվաստում, ինչը, ըստ առողջապահության մասնագետների, շատ քիչ է այն շրջանի համար, որտեղ բնակվում է 160 հազար մարդ:

«Պատվաստվում ենք միմյանց համար» համընդհանուր պատվաստման քարոզարշավի շրջանակներում, երկու օր շարունակ բնակչության հետ հանդիպումներ կանցկացվեն Նինոծմինդայի և Ախալքալաքի գյուղերում:

Հիմնական թիրախը ռիսկային խմբում գտնվող 60 տարեկանից բարձր անձինք են: Իմունականխարգելմամբ հետաքրքրված քաղաքացիները հնարավորություն ունեն տեղում պատվաստվել Pfizer-ով, Sinovac-ով և Sinopharm-ով։

Մարաթոնի առաջին օրը Ջիգրաշեն գյուղում պատվաստվել է ընդամենը մեկ մարդ, իսկ Մեծ Գոնդուրայում՝ մոտ 10։

 

| Print |