Լուրեր
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից մեկ մարդ է մահացել
Սամցխե-Ջավախքում գրանցված 50 նոր դեպքից, Ադիգենիում արձանագրվել է 16, Ասպինձայում՝ 2, Ախալցիխեում՝ 13, Ախալքալաքում՝4, Բորժոմիում՝ 9 և Նինոծմինդայում 6 նոր դեպք:

Տարածաշրջանում վարակվածների թիվը դարձել է 18 217։

Մարզպետարանի տվյալներով՝ վերջին մեկ օրում մահացել է Բորժոմիի մունիցիպալիտետում բնակվող 62-ամյա մի կին:

Տարածաշրջանում կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը կազմել է 174։ Ապաքինվել է 47 հիվանդ:

Կովիդ կլինիկայում բուժվում է 147 մարդ: Ինքնամեկուսացման մեջ է 1124 քաղաքացի:
| Print |