Լուրեր
Հացադուլին միացել են Սամցխե-Ջավախքից. Ազատ արձակել Սաակաշվիլիին
«Միացյալ ազգային շարժման» կողմից Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջով Թբիլիսիում հայտարարված հացադուլին միացել են նաև Սամցխե-Ջավախքից։

Ընդդիմադիր կուսակցության գրասենյակի տարածքում տեղադրված վրաններում 5 անձ Ախալցիխեից է, երեքը՝ Ադիգենից, մեկը՝ Բորժոմիից։

«Բորժոմի» կազմակերպության նախագահ՝ Վախթանգ Կվատաձեն հացադուլը սկսել է առաջին օրը՝ դեկտեմբերի 21-ին, իսկ դեկտեմբերի 23-ին նրան միացել են ախալցխացի ակտիվիստները՝ այլ համախոհների հետ միասին։

«Մեր պահանջը հայտնի է, առայժմ մեզ լավ ենք զգում, այս որոշումը կայացնելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես երկրում տիրող իրավիճակը»: - հայտարարել է Վախթանգ Կվաթաձեն.

Նրանց հիմնական պահանջը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակումն է։

«Ինչպե՞ս ենք լինելու հացադուլի պայմաններում, ուզում ենք մեր նախագահին ազատ արձակել, ամբողջ Վրաստանը հացադուլ է անում, մեր համերաշխությունն ենք հայտնում երկրին, այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ հացադուլ են անում»,- ասում է Ախալցիխեի քաղաքային խորհրդի անդամ՝ Գոչա Ինասարիձեն։

| Print |