Լուրեր
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսից մահացածների թիվը ավելանում է
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի 46 նոր դեպք է հայտնաբերվել, այստեղից 14-ը՝ Ադիգենում, 2-ը՝ Ասպինձայում, 16-ը՝ Ախալցիխեում, 5-ը՝ Ախալքալաքում, 8-ը՝ Բորժոմիում և 1-ը՝ Նինոծմինդայում։ Վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 18 430։

Մարզպետարանի տվյալներով՝ «Կովիդ»-ի կլինիկաներում բուժվում է 123 հիվանդ։

Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է Ադիգենի մունիցիպալիտետում բնակվող 64-ամյա տղամարդը: Ընդհանուր մահացածների թիվը հասել է 179-ի:

Մեկ օրում ապաքինվել է 32 հիվանդ, ընդհանուր՝ 18166 մարդ։

Ինքնամեկուսացված է 1311 քաղաքացի:

| Print |