Լուրեր
Կորոնավիրուսի տարածման պատճառով Ախալցիխեում փակվել է մանկապարտեզների մի մասը
Ախալցիխեի քաղաքապետարանում, կորոնավիրուսային վարակի պատճառով 28 մանկապարտեզներից վեցը ժամանակավորապես փակվել են: Դրանցից երեքը քաղաքային, երեքը՝ գյուղական մանկապարտեզներ են։

Նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի տնօրենի խոսքով՝ վիրուսը մանկավարժների մոտ հայտնաբերվել է պլանային թեստավորման ժամանակ։ Մանկապարտեզները երեխաներին կսկսեն ընդունել ութ օր անց։

«Ինչպես երևում է, երեխաներն այնքան էլ հաճախակի չեն թեստավորում, անձնակազմը մշտապես ստուգվում է պլանային թեստավորման ժամանակ, և մենք գործում ենք ըստ այդմ, կիրառելով կետային սահմանափակում կամ փակելով մանկապարտեզը»,- մեզ հետ զրույցում ասաց Մարինա Մերաբիշվիլին։
| Print |