Լուրեր
Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը նվազում է
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 465 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 12 840 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 25 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 14 138 թեստ, այստեղից 7 910-ը արագ, իսկ 6 228-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 17,44 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 26,54 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 22,06 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 605 472 դեպք, որից 1 504 161 հիվանդ ապաքինվել է, 16 163-ը ՝ մահացել:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 4 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 4 595 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 417 անձ:

Երեկ, փետրվարի 27-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 835 նոր դեպք, ապաքինվել է 13 840 պացիենտ, մահացել 41 մարդ:
| Print |