Լուրեր
50+ քաղաքացիները պատվաստման դիմաց 200 լարի կստանան նաև մարտին

 

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների խթանման ծրագիրը շարունակվում է մինչև մարտի 31-ը: Այդ մասին տեղեկություն է տարածում Առողջապահության նախարարությունը։

Գործակալության տվյալներով, 50 և բարձր տարիքի Վրաստանի քաղաքացիները կարող են օգտվել միանվագ 200 լարիի խրախուսական ծրագրից այն դեպքում, եթե մինչև մարտի 31-ը կատարեն պատվաստման առաջին չափաբաժինը: Նույն տարիքային խմբի այն քաղաքացիները, ովքեր կպատվաստվեն խթանիչ (booster) դոզայով՝ միանվագ կստանան 100 լարի (մոտ 29 դոլար)։

Պատվաստման համար կարող եք գրացնվել հետևյալ հարթակում - https://booking.moh.gov.ge/

Պատվաստումը հնարավոր է առանց նախնական գրանցման։ Կորոնավիրուսի դեմ պատվաստումների գրանցման համար կարող եք զանգահարել 144-3 և 15 22 հեռախոսահամարներով
| Print |