Լուրեր
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

 

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ: Reuters-ի փոխանցմամբ՝ նոր սահմանափակումների թիրախը տեխնոլոգիական ոլորտի օպերատորներն են, որպեսզի Մոսկվան չկարողանա շրջանցել գործող պատժամիջոցները։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության տվյալներով՝ պատժամիջոցներ են սահմանվել 21 ընկերությունների և 13 ֆիզիկական անձանց նկատմամբ։ «Սև ցուցակում» հայտնված ընկերությունների թվում է «Միկրոնը»՝ Ռուսաստանում միկրոէլեկտրոնիկայի և չիպերի խոշորագույն արտադրողն ու արտահանողը։

Reuters-ի փոխանցմամբ՝ ֆինանսների նախարարությունը սահմանափակումներ է սահմանել նաև Ռուսաստանի տնտեսության օդատիեզերական, ծովային և էլեկտրոնային ոլորտներում։ Այս քայլը թույլ է տալիս ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել ցանկացած անձի կամ ընկերության նկատմամբ, որը կորոշի գործունեություն ծավալել այդ ոլորտներում:

«Մենք կշարունակենք պատժամիջոցներ կիրառել Պուտինի ռազմական մեքենայի դեմ բոլոր կողմերից, քանի դեռ այս ընտրված անիմաստ պատերազմը չի ավարտվել», – ասել է ֆինանսների նախարար Ջանեթ Վելենը։

 

| Print |
თეგები: ԱՄՆ / պատժամիջոցներ /