Լուրեր
Անհնազանդության ցույցեր Երևանում
Ըստ մամուլի հրապարակումների՝ Երևանում ցույցի մասնակիցները փորձել են փակել մի քանի փողոց. մոտ 70 մարդ բերման է ենթարկվել:
Այսօր առավոտյան Երևանում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը։ Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մայրաքաղաքում ակտիվիստները կրկին փորձել են փակել մի քանի փողոց։ Իրավապահները ձերբակալել են ցուցարարներից մի քանիսին։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝ բերման է ենթարկվել մոտ 70 մարդ։

Ընդդիմության առաջնորդներն ասում են, որ կշարունակեն անհնազանդությունը այնքան ժամանակ քանի դեռ Հայաստանի վարչապետն և նրա կաբինետի անդամները հրաժարական չեն տվել :

Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը մեկնարկել են մայիսի 1-ին Հայաստանի մայրաքաղաքում։ Ակտիվիստները հավաքված են Ֆրանսիայի հրապարակում։ Նրանցից ոմանք վրաններ են տեղադրել, որտեղ անցկացրել են երկու գիշեր ։ Երեկ տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 250 մարդու։
| Print |
თეგები: երևան / ցույց /