Լուրեր
«Կնոջն ու երեխային փրկելու համար մտավ այրվող տուն»,- հրդեհի մանրամասներից

Հրդեհի ականատես Թամար Բուրդուլին «9-րդ ալիքի» մոտ պատմում է միջադեպի մասին: Նա նշում է, որ նկատել է հրդեհը, երբ լսել է պատուհանի փշրվելու ձայնը:

Բռնկված հրդեհի հետեւանքով տուժել է քաղաքային խորհրդի փոխնախագահ Համբարձում Բաբոյանը։ Թեթև այրվածքներ է ստացել նաև նրա կինը։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ։ 2020 թվականի նոյեմբերին այրվել էր Համբարձում Բաբոյանի մեքենան: Նման դեպք տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ Համբարձում Բաբոյանի մեքենայի մոտ տեղի էր ունեցել պայթյուն։ Արդյունքում վնասվել էր նրա ավտոմեքենան։
| Print |
თეგები: հրդեհ /