Լուրեր
Նինոծմինդայում մեքենան վրաերթի է ենթարկել երեխային
Երեկ՝ օգոստոսի 8-ին, Նինոծմինդայի Նորաշեն թաղամասում 6-ամյա երեխան հեծանիվով դուրս է եկել մայթ և նրան վրաերթի է ենթարկել ավտոմեքենան։ Ըստ Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի բժիշկների՝ նրա վիճակը բավարար է գնահատվում։

Մեքենայի վարորդը երեխային ինքն է տեղափոխել տուն։ Այնուհետեւ նրան տեղափոխել են Ախալքալաքի հիվանդանոց։ Կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ։ Արդյունքում հայտնաբերվել են գլխի վրա հեմատոմաներ, ուղեղի ցնցում և գանգի թեթև վնասվածք։ Սակայն, ըստ բժիշկների, այս փուլում երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ Քանի որ նրան նյարդավիրաբույժի խորհրդատվություն են նշանակել, իսկ Ախալքալաքում համապատասխան մասնագետ չկա, երեխային տեղափոխել են Թբիլիսիի կլինիկա։

Jnews.ge
| Print |
თეგები: Նինոծմինդա / Վրաերթ /