Երեկ, Թբիլիսիի ժամանակով 18:47-ին, երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանում։
Երկրի մասին գիտությունների ինստիտուտի՝ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Չոխատաուրիի մունիցիպալիտետի Զոտ գյուղի մոտ։
Ուժգնությունը կազմել է 3,2 (ML) մագնիտուդ։