Լուրեր
Վալեում 49-ամյա կնոջը մահացած են գտել
Վալեում 49-ամյա կնոջը գտել են մահացած, նրա մոտ կոկորդի հատվածում նկատվում է վնասվածք: Ինչպես նշում է Ախալցիխեի սակրեբուլոյի պատգամավոր՝ Մերի Խաբեիշվիլին, կինն ինքն իրեն վնասել է սառը զենքով: 

«Տեղեկություն ստացա, որ տեղի է ունեցել ինքնասպանություն, նա փախստական ​​կին էր, այլ տեղեկություն չունեմ»,- ասում է Մերի Խաբեիշվիլին։

Մանրամասների մասին տեղեկություն չունի նաև Վալեի համայնքում Ախալցիխեի քաղաքապետի ներկայացուցիչ՝ Ալեքսանդր Գոզալիշվիլին:

«Լսել եմ, որ նման բան է եղել, այլ տեղեկություն չկա, ոչ ոք ոչինչ չի ասում, որ մինչ այդ ծեծկռտուք է տեղի ունեցել կամ ինչ-որ նման բան»,- ասում է Ալեքսանդր Գոզալիշվիլին։

Մահացածը Վալեում ապրում էր որդու հետ։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 17-ի կեսօրին:

Ինքնասպանություն էր, թե ոչ, ՆԳՆ-ն դեռ պաշտոնական պարզաբանում չի տվել։ Մանրամասների ենք սպասում գործակալությունից։

Միջադեպի պատճառով վաղը՝ օգոստոսի 18-ին նախատեսված Պաատա Գուլիաշվիլիի երեկոն հետաձգվել է։


| Print |
თეგები: Ինքնասպանություն / Վալե /