Ախալցիխեում մեքենան վրաերթի է ենթարկել դեպի դպրոց գնացող երեխային: Դեպքը տեղի է ունեցել Ախալցիխեում՝ հինգերորդ դպրոցի մոտակայքում, առավոտյան ժամը 9։00-ի սահմաններում։ Ականատեսների խոսքով՝ մեքենան դանդաղ էր տեղաշարժվում, երբ դեռահասը հանկարծակի հատել է կենտրոնական ճանապարհը։ Աշակերտը լուրջ վնասվածքներ չի ստացել։ ,«Երևի 20-30 կմ ժամ արագությամբ էր շարժվում մեքենան, երեխան հանկարծ հայտնվեց, բախումից միայն քերծվածքներ ունի, խնդրել է դպրոցում մնալ»: Դեպքի վայրում էին ոստիկաններն ու շտապօգնության անձնակազմը։