Լուրեր
Բարձրալեռ շրջանի կարգավիճակն ու խնդիրները Սամցխե-Ջավախքում. Անտոն Օբոլաշվիլի

Անտոն Օբոլաշվիլին «Իններորդ ալիքի» հետ զրույցում խոսել է գյուղերին բարձր լեռնային կարգավիճակ տալու խնդրի մասին։ Սամցխեի պատգամավորը բացատրեց, որ Սամցխե-Ջավախքի որոշ գյուղեր նշված չափանիշները բավարարում են միայն բարձրությանբ։ Մնացած չափորոշիչների վրա պետք է լրացուցիչ աշխատանք տարվի, ըստ նրա, հատկապես մարդահամարներն ու ժողովրդագրական տվյալները պետք է հստակեցվեն։

Հիշեցնենք, որ Սամցխեի մեծամասնության պատգամավոր՝ Անտոն Օբոլաշվիլին Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստում՝ 2023 թվականի բյուջեի քննարկման ժամանակ, խոսել էր բարձր լեռնային գյուղերի խնդիրների մասին։ Նրա խոսքով, կրթական և բժշկական ոլորտներում աշխատող անձինք, այդ թվում՝ վարորդները, հավաքարարները, գրադարանավարները և համանման պաշտոններում աշխատողները, չեն կարող ստանալ բարձրլեռնային գյուղերի կարգավիճակով սահմանված արտոնությունները։

Անհրաժեշտ է, որ այդ անձինք օգտվեն այն արտոնություններից, որոնք ուղղակիորեն տրամադրվում են ոլորտի բժիշկներին և ուսուցիչներին, օրինակ՝ եկամտահարկից կամ ազատելը կամ այն կիսով չափ կրճատելը։

Ի պատասխան Օբոլաշվիլիի՝ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Գիորգի Կակաուրիձեն նշում է.

«Այս օրենքի հիմնական դրդապատճառն այն էր, որ բժիշկներն ու ուսուցիչները պետք է ունենային մոտիվացիա և այլ շրջանից գնան այնտեղ աշխատելու։ Նրանք կորցնում են այդ շարժառիթը»:
| Print |