Լուրեր
Դժվար է բնակչությանը բացատրել, թե ինչու է խոստումը ձգձգվում. Պատգամավորը ջրամատակարարման մասին

Սամցխեի մեծամասնության պատգամավոր Անտոն Օբոլաշվիլին խոսում է Սամցխե-Ջավախեթիի խմելու ջրի խնդրի մասին։ Նա «9-րդ ալիքի» մոտ պարզաբանել է, որ նախագիծը հաստատվել է և սպասում է իրականացմանը։

Օբոլաշվիլիի խոսքով՝ ամբողջ երկրում ջրի խնդրի վերացման համար հատկացվել է 520 միլիոն լարի, որից մոտավորապես 197 միլիոնը ծախսվում է Սամցխե-Ջավախեթիում։ Տարածաշրջանում նախագծով նախատեսվում են Բորջոմիի, Բակուրիանիի, Վալեի և Ախալցիխեի ջրամատակարարման ծրագրերը։

«Ցավոք, պատասխանատու ընկերությունների անազնվության պատճառով նշված նախագծերը շարունակվել են և ավարտին չեն հասցվում։Շատ դժվար է բնակչությանը բացատրել, թե ինչու է խոստումը ձգձգվում, և ինչու չի կատարվում»,- պարզաբանում է Անտոն Օբոլաշվիլին:

Սամցխեի մեծամասնության պատգամավորը նաև ասել է, որ նախատեսվում է խմելու ջրի ջրատարների վերականգնում և 24 ժամ ջրամատակարարում բնակչությանը:
| Print |