Անկայուն եղանակի պատճառով Վրաստանում ավտոճանապարհներին կան խնդիրներ: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի Սամցխե-Ջավախեթիում առատ տեղումներ դեռ չեն գրանցվել, հետևաբար ճանապարհներին նույնպես խոչընդոտներ չեն եղել։
Նինոծմինդայի և Բորջոմիի քաղաքապետերի խոսքով՝ երկու մունիցիպալիտետներն էլ պատրաստ են ձմռանը և առատ տեղումներին։ Այս փուլում ճանապարհները մաքուր են, պարբերաբար մաքրվում են, թափվում է տեխնիկական աղ։ Հայտնաբերվել են նաև կապալառու ընկերություններ, որոնք անհրաժեշտության դեպքում ժամանակին կարձագանքեն։