Լուրեր
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցեց 34 հազարը
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 29 հազար 605-ի։ Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ վկայակոչելով երկրի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման վարչության (AFAD) տվյալները:

Սիրիայում աղետի զոհերի հաստատված թիվը 4 հազար 574 է։

Թուրքիայում աղետի գոտուց ավելի քան 147 հազար մարդ է տարհանվել, երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարվել։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են. Շարունակում են տեղեկություններ ստացվել փլատակներում կենդանի մարդկանց հայտնաբերման մասին:

Նշենք, որ Հայաստան ու Վրաստանը շարունակում են իրենց օգնությունը ցուցաբերել Թուրքիային և Սիրիային:
| Print |
თეგები: Թուրքիա / Սիրիա / փլատակներ /